«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 26-ամյա կիսապաշտպանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Թոթենհեմի» և «Չելսիի» տրանսֆերային թիրախներում։ Վերջիններս, ինչպես նշվում է, ֆուտբոլիստին դիտարկում են որպես Ն’Գոլո Կանտեին փոխարինող, ով դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը։
Ֆրենկ Կեսսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: