«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածքից հետո սպասում է խաղադաշտ վերադառնալուն:
Ինչպես հայտնում է Sport-ը, կիսապաշտպանը պատրաստ է և կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը:
Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղում, ինչի պատճառով բաց թողեց մոտ մեկ ամիս։