ՊՍԺ-ի ֆուտբոլիստն ամռանը կարող է հեռանալ թիմից

Ֆրանսիայի և ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն այս ամառ կարող է հեռանալ փարիզյան ակումբից, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է այս մրցաշրջանում պաշտպանի խաղամակարդակից։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում՝ առանց գոլի խփելու:

Կիմպեմբեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2015 թվականի հունիսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։