Լոնդոնի «Արսենալը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի տրանսֆերը:

Լրագրող Ալեքս Կրուկի խոսքով՝ «զինագործները» հաջորդ ամառ կրկին կփորձեն ձեռք բերել 19-ամյա բելգիացուն։

Հիշեցնենք, որ Լավիան «Սաութհեմփթոն» է տեղափոխվել անցած ամառ՝ «Մանչեսթեր Սիթիից»:

Լավիան Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է միայն մեկ գոլ: