«Չելսին» երկու տրանսֆերային թիրախ ունի

Ինչպես հայտնում է Football Transfers-ը, Անգլիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը շարունակում է մնալ «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 112 միլիոն եվրո:

Ակումբի երկրորդ թիրախը, ըստ Fichajes-ի, ՊՍՎ-ի կիսապաշտպան Ջավի Սիմոնսն է: «Չելսիի» նոր սեփականատեր Թոբ Բոելին անձամբ հետաքրքրված է ՊՍՎ-ի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում: Ֆուտբոլիստի արժեքը 18 միլիոն եվրո է։

«Չելսին» Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում վատ է հանդես գալիս՝ զբաղեցնելով միայն տասներորդ տեղը։ Չեմպիոնների Լիգայում թիմը դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ՝ ընդհանուր հաշվով հաղթելով «Բորուսիային»։