«Չելսին» մտադիր չէ գնել Դենիս Զաքարիայի տրանսֆերը, ով «Յուվենտուսից» վարձավճարով տեղափոխվեց լոնդոնյան ակումբ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Լոնդոնցիները 26-ամյա շվեյցարացուն վարձակալել էին «Յուվենտուսից» նախորդ տարվա սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից կիսապաշտպանը ԱՊԼ-ում 6 հանդիպում է անցկացրել, սակայն արդյունավետ գործողություներով աչքի չի ընկել:
Ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Մինչ այդ Զաքարիան հանդես է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», «Յանգ Բոյզում» և «Սերվետում»։