Կատարի շեյխերի պատվիրակությունը այցելել է «Օլդ Թրաֆորդ»

Կատարի շեյխ Ջասիմա բին Համադ Ալ Թանիի պատվիրակությունը մարտի 16-ին այցելել է «Օլդ Թրաֆորդ» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերի հետ բանակցելու թիմի վաճառքի շուրջ, գրում է The Sun-ը:

Նշվում է, որ բանակցությունները լավ են ընթացել: Գործարքը կարող է արժենալ ավելի քան 5.5 միլիարդ դոլար:

Շեյխերը  պատրաստ են նաև թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին լուրջ տրանսֆերային բյուջե տրամադրել: