Ադրիեն Ռաբյոն, գուցե տեղափոխվի Իսպանիա

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը տպավորել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ում ցուցադրած խաղով։

Ռաբիոյի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։