«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հիասթափված է «Ատլետիկի» երկրպագուների պահվածքից Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։
«Ես զարմացած և տխուր եմ «Սան Մամեսում» տիրող թշնամական մթնոլորտից: Լավ չէ, երբ մարդիկ նախապես դատում են։ Բայց բոլորն ազատ են, ես հարգում եմ ուրիշների կարծիքը, հասարակությունն անկախ է», – Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ խաղի ընթացքում կատալոնացիների դեմ հարուցված կոռուպցիոն գործի պատճառով բասկյան ակումբի երկրպագուները վանկարկել են՝ «Սեգունդա»։