Ռաֆայել Վարանը խոսել է Կազեմիրոյի չորս խաղով որակազրկման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է կիսապաշտպան Կազեմիրոյի չորս խաղով որակազրկման մասին:

«Նա ֆուտբոլիստ է, ով շատ կարևոր է մեզ համար: Վարանը հավասարակշռություն է բերում թիմին: Բայց մենք խաղադաշտի յուրաքանչյուր դիրքում լավ ֆուտբոլիստներ ունենք և պատրաստ ենք հաջորդ խաղերին։

Կարծում եմ՝ նա շատ հիասթափված էր, քանի որ ոչ ոք չի ցանկանում խաղադաշտը լքել մինչև վերջ, բայց, ինչպես ասացի, սա ֆուտբոլի մի մասն է։ Իհարկե, դա շատ հիասթափեցնող է, բայց մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղերի վրա», – Վարանի խոսքերը մեջբերում է Goal-ը: