«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի Կազեմիրոյի որակազրկումը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի որակազրկումը։

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չբողոքարկել «Սաութհեմփթոնի» դեմ Կազեմիրոյի կարմիր քարտը (0։0)։ Տույժը չորսխաղյա որակազրկում է, քանի որ բրազիլացին նաև հեռացվել է «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տնային հաղթանակի ժամանակ, ասվում է ակումբի հայտարարության մեջ:

31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Գավաթի խաղարկությունում և «Նյուքասլի», «Բրենթֆորդի» և «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայում:

Կազեմիրոն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանից հետո, ով երկու կարմիր քարտ է ստացել Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում։