Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի դեմ կոռուպցիայի մեղադրանքների մասին:
«Այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ որոշ մարդիկ, նախանձից դրդված, անբարեխիղճ քարոզարշավներով փորձում են խարխլել մեր հեղինակությունը։ Բարսելոնիստի զգացմունքները հնարավոր չէ գնել կամ վաճառել, բայց դրանք նույնպես չեն կարող արատավորվել:
Իսկ վերջին շրջանում մեր զինանշանը արատավորելու համար կատաղի հարձակումներ են լինում, որոնք իրականության հետ կապ չունեն։ Եվ այս ակումբի տնօրենների խորհուրդը կպաշտպանի նրան»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է AS-ը։