Իլկայ Գյունդողանի ապագան շարունակում է մնալ անորոշ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից, քանի որ ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Գյունդողանը շարունակում է կարիերան շարունակելու տարբերակներ ուսումնասիրել։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է։