Հրանտ-Լեոն Ռանոսը գրառում է կատարել նվիրված Հայաստանի հավաքական հրավիրվելուն

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով ներկայացնում է Մյունխենի «Բավարիա II»-ը, թվիթերյան իր էջում գրառում է կատարել նվիրված ազգային ընտրանի հրավիրվելուն:

«Շատ հուզված եմ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ մարզումներին և խաղերին»,- գրել է «Բավարիա II»-ի 19-ամյա հայազգի հարձակվողը: