«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգորի Կոբելով, հայտնում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերը։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Միաժամանակ, «Բորուսիան» չի ցանկանում վաճառել 25-ամյա շվեյցարացուն, իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է առնվազն մեկ մրցաշրջան ևս անցկացնել գերմանական թիմում։
Transfermarkt.com պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո, նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։