«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ծրագրում է վերադառնալ հայրենիք։
26-ամյա ֆուտբոլիստը փարիզյանների շարքերը համալրել է անցած ամառ՝ 23 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Նապոլիից»: Կիսապաշտպանը չկարողացավ հարմարվել նոր ակումբում, այդ իսկ պատճառով Ռուիսը ցանկանում է հեռանալ:
Ինչպես տեղեկացնում է El Gol Digital-ը, Ռուիսը կցանկանար կարիերան շարունակել «Ռեալ Բետիսում», որտեղ հանդես էր գալիս մինչ «Նապոլի» տեղափոխվելը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։