«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է Հարի Մագուայրի փոխարինողին

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները ցանկանում են վաճառել Հարի Մագուայրին, և նրա փոխարեն ծրագրում են պայմանագիր կնքել Տորեսի հետ։

Տրանսֆերը կարող է արժենալ 50 մլն եվրո։ 26-ամյա իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Տորեսը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում։