Ջոնաթան Դեյվիդը շրջանցեց Կիլիան Մբապպեին

Ջոնաթան Դեյվիդը Լիգա 1-ի լավագւյն ռմբարկուների մրցավազքում շրջանցեց Կիլիան Մբապպեին՝ 19-ը գոլ 18-ի դիմաց:

«Լիլի» 23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Լիոնի» (3:3) հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ այդ թվում երկու անգամ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Կանադացի հարձակվողը 26 խաղում խփել է 19 գոլ։ Նա ռմբարկուական մրցավազքում շրջանցեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին (18 գոլ 22 խաղում)։