Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերի Հարի Քեյնին:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը 29-ամյա անգլիացուն առաջնահերթ թիրախ է համարում հարձակումն ուժեղացնելու համար։ Հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականին։
«Յունայթեդը» համարվում է Պրեմիեր Լիգայի միակ ակումբը, որին Քեյնը կարող է միանալ արդեն այս ամառ, քանի որ թիմը գրեթե վստահ է, որ կապահովի տեղը Չեմպիոնների Լիգայում, իսկ հարձակվողի տրանսֆերը ակումբի գլխավոր նպատակներից մեկն է: