«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Ա Սերիա։
Իտալացին միացավ «Վեսթ Հեմին» անցած ամառ՝ 36 միլիոն եվրոյով «Սասուոլոյից» տեղափոխվելով:
Հարձակվողին դեռ չի հաջողվել լիովին բացվել անգլիական ֆուտբոլում, հետևաբար, ըստ լուրերի, նա կարող է վերադառնալ Սերիա Ա:
Ըստ Gazzetta dello Sport-ի, «Ինտերը» 24-ամյա ֆուտբոլիստին է հետևում:
Ներաձուրիները նրան տեսնում են որպես Էդին Ջեկոյի փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։