Լյուկա Էրնանդեսը վերսկսել է անհատական ​​մարզումները

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը վերսկսել է անհատական ​​մարզումները, ինչի մասին հայտնել է անձամբ Twitter-ում՝ տեղադրելով մի քանի նկար մարզումից և դրանք մակագրելով  «Ես վերադարձել եմ» գրությամբ։

Էրնանդեսն աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2022 թվականի Մունդիալում:

Ակումբային մակարդակում 2022/23 մրցաշրջանում Էրնանդեսն անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։