Էրիկ տեն Հագ. «Ես ասացի, որ շատ գոհ եմ նրա խաղից, քանի որ նա էներգիա է տալիս թիմին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշի մասին:

«Ես ասացի, որ շատ գոհ եմ նրա խաղից, քանի որ նա էներգիա է տալիս թիմին:

Խոսքը ոչ միայն Բրունուի ֆիզիկական վիճակի մասին է, որը լավագույնն է ամբողջ թիմում, այլ նաև այն, որ նա առաջնորդում է թիմին:

Բրունուն տակտիկապես ղեկավարում է թիմը։ Նրա զգացմունքները նրա զենքն են, բայց երբեմն դրանք չափազանց հզոր են:

Իհարկե, ես օգնում եմ նրան, աջակցում և վստահում եմ»,- ասել է մարզիչը: