Ժոան Լապորտան հանդիպել է Լիոնել Մեսսիի հոր հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի վերադառնա հարազատ «Բարսելոնա», գրում է լրագրող Գիլյեմ Բալագեն:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան փետրվարին հանդիպել է ֆուտբոլիստի հոր հետ, սակայն բանակցությունները ձախողվել են:

Այս գործարքի համար խոչընդոտ կարող է լինել նաև կատալոնական ակումբի ծանր ֆինանսական վիճակը:

Հիշեցնենք, որ Լեոն «Բարսելոնայում» խաղացել է 2005-2021 թվականներին: