Կառլո Անչելոտտտին խոսել է Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտտին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ:

«Պատրաստվու՞մ եմ պայմանագիր կնքել Մբապեի հետ: Դուք կարող եք ինձ այս հարցը տալ այսօր, վաղը կամ երկու ամսից… Սա այն հարցն է, որին ես երբեք չեմ պատասխանի»,- ասել է մարզիչը: