Բենժամեն Պավարը կներկայանա Մյուխենի շրջանային դատարան

«Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը, ով ձերբակալվել էր վեց ամիս առաջ հարբած վարելու համար, մարտի 15-ին կներկայանա դատարան, հայտնում է L’Equipe-ը:

Նրա գործով լսումները տեղի կունենան Մյունխենի շրջանային դատարանում։ Պավարը կտուգանվի, ինչպես նաև կզրկվի վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով։

Պավարի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։