Ռոմելու Լուկակուի ծառայություններով չորս ակումբ է հետաքրքրվում

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դժվար թե մնա Միլանի «Ինտերում» վարձակալության ժամկետի ավարտից հետո:

Calciomercato-ի  տեղեկություններով՝ բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։

Խոսքը Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Թոթենհեմի», Մադրիդի «Ատլետիկոյի» և «Նյուքասլի» մասին է։

29-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն եվրո։