Ռոբերտ Լևանդովսկի. «Գիտեմ, որ դեռ երկար կարող եմ խաղալ բարձր մակարդակով»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իր ապագայի վերաբերյալ իր մտքերով։

«Հիմա չեմ մտածում, թե քանի տարի կխաղամ «Բարսելոնայում»։ Գիտեմ, որ դեռ երկար կարող եմ խաղալ բարձր մակարդակով, բայց չգիտեմ՝ որքանով։ Կարող եմ միայն ասել, որ խոսքը մեկ կամ երկու մրցաշրջանի մասին չէ՝ հաստատ ավելի երկար։

Հուսով եմ, որ կարող եմ երկար մնալ «Բարսելոնայում»։ Ես հասկացա «ավելի քան ակումբ» արտահայտության իմաստը», – հարձակվողմի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիայից»։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։