ՊՍԺ-ն ահռելի գումար կառաջարկի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի դիմաց

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է տեղափոխվել ՊՍԺ։

Պորտուգալացի ֆուտբոլիստը նախորդ տարի հայտնվել էր փարիզյան գրանդի ուշադրության կենտրոնում, իսկ օրերս մամուլում կրկին լուրեր հայտնվեցին 28-ամյա ֆուտբոլիստի Ֆրանսիա հնարավոր տեղափոխության մասին։

Հայտնի լրագրող Լոիկ Տանզիի խոսքով՝ ՊՍԺ-ն իսկապես լուրջ է տրամադրված Սիլվայի հարցում։ Ակումբի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը «Քաղաքացիների» առաջատարին համարում է ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 Միլիոն եվրո։