Նեյմարը վիրահատության է ենթարկվել

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Դոհայում վիրահատվել է, գրում է L’Équipe-ը։

Բրազիլացին վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում (4-3):

Այսպիսով նա կբացակայի 3-4 ամիս, և այլևս չի խաղա ընթացիկ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 29 հանդիպման, դարձել 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: