Նաչո Ֆերնանդեսը նոր պայմանագիր է քննարկում ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը նոր պայմանագիր է քննարկում ակումբի հետ։

33-ամյա ֆուտբոլիստը, ով իր ողջ կարիերան անցկացրել է Մադրիդի «Ռեալում», այս ամառ կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդման համաձայն՝ «սերուցքայինների» ղեկավարությունը ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել։

Նշենք, որ այս պահին բանակցությունները շարունակվում են։