«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը քննադատել է թիմին Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո։
«Մենք պետք է տիտղոսներ նվաճենք։ Սա միշտ էլ եղել է նպատակը։ Իսկ Պրեմիեր Լիգայի լավագույն 4-յակ մտնելու նպատակը այն բանի հետևանքն է, որ մենք այնքան լավ չենք խաղում, ինչպես ցանկանում ենք։ Հիմա միայն դրա համար կարող ենք պայքարել:
Անցած շաբաթն առանձնապես զբաղված չէր։ Մինչև Անգլիայի Գավաթի 1/8-րդ եզրափակչում «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 0-1 հաղթանակը, մրցաշրջանը կարող էր շատ տարբեր լինել: Ես զգում եմ, որ անցած շաբաթվա պարտությունը դաշույն խփեց մեր սրտերում, և ինչպես տեսնում եք, մենք դեռ չենք վերականգնվել դրանից»,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: