Հայտնի է Ա Սերիայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Ա Սերիայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

22-ամյա վրացին անցած ամիս թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակին հավակնում են նաև Ալեքսեյ Միրանչուկը (Տորինո), Վիկտոր Օսիմհենը (Նապոլի), Անխել դի Մարիան (Յուվենտուս) և Ֆեդերիկո Բաշկիրոտոն (Լեչե):

Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: