«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա թիմից: Ըստ ինսայդեր Սամուել Լակհերսթի՝ «կարմիր սատանաները» ցանկանում են ազատվել ֆրանսիացուց։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգն այլևս չի տեսնում Անտոնիին որպես ապագա իր նախագծի մաս:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մարսիալը կրկին ու կրկին նոր վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի հանդիպումների մեծ մասը։ Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին Պրեմիեր Լիգայի 9 խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: