ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռաֆայել Լեաուին

ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, փարիզյան գրանդը ցանկանում է թարմացնել կազմը ընթացիկ մրցաշրջանի վերջոում: ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել Նեյմարին, իսկ Մեսսիի և Մբապպեի ապագան դեռ հայտնի չէ:

Նշվում է, որ Լեաուն ՊՍԺ-ի համար իդեալական տարբերակ չէ: Փարիզյան գրանդը պատրաստվում է 100 միլիոն եվրո վճարել պորտուգալացի հարձակվողի համար:

Նշենք, որ Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: