Անգլիական «Լիվերպուլի» կոլումբացի վինգեր Լուիս Դիասը երկար դադարից հետո կվերադառնա խաղադաշտ:
Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Դիեգո Ռուեդան:
Դիասը, գուցե մասնակցի «Բորնմուտի» դեմ ԱՊԼ-ի 27-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա մարտի 11-ին:
Հիշեցնենք, որ Լուիսը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել 5 ամիս:
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: