ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղում։
Հանդիպման 36-րդ րոպեին 28-ամյա պաշտպանին փոխարինել է Նորդի Մուկիելեն։
Բրազիլացի պաշտպանի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: