Ռոնալդ Արաուխոն իսպանական անձնագիր է ստացել

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն իսպանական անձնագիր է ստացել, հայտնում է Mundo Deportivo-ն։

24-ամյա ֆուտբոլիստը քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2022 թվականի վերջին, իսկ անցյալ շաբաթ դատարան է եկել փաստաթղթերը վերցնելու։ Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Բոստոն Ռիվեր» ակումբից 4,7 միլիոն եվրոյի դիմաց։

Transfermarkt-ն այժմ պաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո։