Օլիվեր Կան. «Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելը հիանալի քայլ կլինի»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը խոսել է անցած ամառ Էրլինգ Հոլանդի ձախողված տրանսֆերի մասին։

Նորվեգացի հարձակվողը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», հետաքրքրում էր մյունխենյան գրանդին, սակայն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

«Հոլանդի հետ պայմանագիր կնքելը հիանալի քայլ կլինի, բայց մենք մտադիր չենք որևէ բան անել, որը կվտանգի մեր ֆինանսական կայունությունը: Այժմ «Բավարիան» պարտքեր չունի»,- ասել է Օլիվեր Կանը L’Equipe-ին տված հարցազրույցում։

Էրլինգ Հոլանդի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին» արժեցել է 60 միլիոն եվրո, սակայն, հաշվի առնելով բոնուսներն ու գործակալության վճարները, գումարը կարող է շատ ավելի մեծ լինել։