Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի հոր հետ հանդիպման մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հոր հետ հանդիպման մասին։

«Մենք հանդիպել ենք: Ես նրան շնորհավորել եմ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակի կապակցությամբ։ Խոսվում էր նաև Մեսսիին հարգանքի տուրք մատուցելու մասին, ով շատ է սիրում «Բարսելոնան»:

Լեոյի նկատմամբ հարգանքից ելնելով, ես չեմ ցանկանում խոսել այլ ակումբի ֆուտբոլիստի մասին։ Մեսսիի դեպքում խոսքը փողի մասին չէ, մենք խոսում ենք երախտագիտության մասին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: