Ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո, գրում է «РБ Спорт»-ը:
Ամենայն հավանականությամբ, 22-ամյա ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ ակումբները, սակայն այս պահին Սպերցյանը չի ցանկանում հեռանալ թիմից:
Էդուարդ Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 24 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: