Գաբրիել Ժեզուսը վերադարձել է ընդհանուր խումբ

Լոնդոնի «Արսենալի» առաջատար հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է ընդհանուր խումբ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ժեզուսը վնասվածքի պատճառով բաց է թողել չորս ամիս: Գաբին վնասվածք էր ստացել նախորդ տարի Կատարում կայացած Մունդիալոում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: