Դավիդ դե Խեան պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան բանակցություններ է վարում թիմի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմում մնալու համար Դե Խեան ստիպված կլինի գնալ աշխատավարձի կրճատման:

Նշենք, որ դարպասապահի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։