Վիկտոր Օսիմհեն. «Նա մի օր կնվաճի «Ոսկե Գնդակը»»

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է իր թիմակից Խվիչա Կվարացխելիայի խաղի մասին:

«Նա լավ տղա է, մենք անմիջապես փոխըմբռնում ունեցանք։ Թիմում բոլորը սիրում են նրան և ոչ միայն այն բանի համար, թե ինչ է նա անում խաղադաշտում, այլ նաև այն բանի համար, թե ինչ է անում խաղադաշտից դուրս:

Ես հավատում եմ, որ նա կարող է ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»: Նաև հույս ունեմ, որ նա շատ հաղթանակներ կբերի «Նապոլիին»»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: