«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կրկնել է Էյսեբիոյի ձեռքբերումը։
ՉեմպիոններիԼիգայի 1/8 եզրափակչի «Բրյուգեի» դեմ պատասխան խաղում (5:1) 30-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել և արդյունավետ փոխանցում կատարել։
Այսպիսով, Մարիուն գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի հինգերորդ խաղում անընդմեջ։ «Բենֆիկայի» վերջին խաղացողը, ով դա արեց, Էյսեբիոն էր 1963-1964 թվականներին:
Ժոաուն նաև Պորտուգալիայի այս մրցաշրջանի առաջնության առաջատարն է «գոլ+փոխանցում» համակարգով (19 միավոր) և մրցաշարի երկրորդ ռմբարոկւն(14 գոլ)։