«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է ընթացիկ մրցաշրջանի իր տպավորություններով:է
«Ես ինձ շատ լավ եմ զգում: Ինչ վերաբերում է առաջին տարվան, տարբեր պատճառներով ինձ մի քիչ ժամանակ էր պետք Փարիզին հարմարվելու համար, բայց այս սեզոնը սկսեցի բոլորովին այլ կերպ՝ մեծ ցանկությամբ։
Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում այս ակումբում, այս քաղաքում, և ես վայելում եմ մրցաշրջանը։
Կարծում եմ՝ իմ ամբողջ կյանքը կառուցվել է սրա վրա՝ նվիրվածության, աշխատանքի, աշխատասիրության, ավելիին հասնելու ամենօրյա ցանկության վրա։ Ես ժամանեցի նոր ակումբ և ցանկանում եմ ՊՍԺ-ի հետ տիտղոս նվաճել, հասնել այն նպատակներին, որոնք դրված էին մրցաշրջանի սկզբում»,- ասել է Մեսսին։