Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է ՊՍԺ-ում հայտնվելու մասին

Թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է ՊՍԺ-ում MMA թիմի հայտնվելու մասին տեղեկատվությանը։

«Ես նույնիսկ չգիտեմ: Հիմա կիմանամ»,- գրել է Խաբիբը սոցցանցերում։

Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին հայտնվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի ցանկության մասին՝ ակումբում խառը ոճի մարտիկների թիմ ստեղծելու և Խաբիբ Նուրմագոմեդովին նախագծում կենտրոնական դեմք դարձնելու մասին։