Ժոաու Ֆելիշ. «Մենք լավ հարաբերություններ ունենք խաղադաշտում և դրանից դուրս»

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է Կայ Հավերցի մասին։

«Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Բոլորը գիտեն, թե նա ինչ է արել ակումբի համար։ Մենք հասակակից ենք, ուստի ես նրան վաղուց եմ ճանաչում։

Մենք լավ հարաբերություններ ունենք խաղադաշտում և դրանից դուրս: Սա ֆուտբոլ է։ Երբեմն դու գոլ ես խփում յուրաքանչյուր խաղում: Երբ չի ստացվում, պետք է շարունակել աշխատել», – Ֆելիշի խոսքերը մեջբերում է Goal-ը: