Ժոան Լապորտա. ««Բարսելոնան» երբեք չի կաշառել մրցավարներին»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնական ակումբը երբեք չի կաշառել մրցավարներին:

«Թող շատ պարզ լինի, որ «Բարսելոնան» երբեք չի կաշառել մրցավարներին, և «Բարսելոնան» երբեք մտադրություն չի ունեցել կաշառելու մրցավարներին, բացարձակապես երբեք:

Փաստերի արժանահավատությունը հերքում է նրանց, ովքեր փորձում են փոխել պատմությունը։ Մեզ մոտ նորից ամեն ինչ կարգին է, ոչինչ հենց այնպես չի լինում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AFP-ն: