Էրլինգ Հոլանդը ցանկանում է լքել «Մանչեսթեր Սիթին»

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, 22-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ 2023 թվականի ամռանը։ Հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի մեկ այլ թոփակումբում։ Ֆուտբոլիստի այս որոշման պատճառները դեռևս անհայտ են։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո: