«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բյուջեն ավելացնելու նոր ուղիներ փնտրել

«Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բյուջեն ավելացնելու նոր ուղիներ որոնել՝ հաջորդ մրցաշրջանի աշխատավարձերի շեմը բարձրացնելու համար։

Ինչպես հաղորդում է La Portera de Nununez-ը, «Բարսելոնան» լրջորեն մտածում է ակումբի թանգարանի 20 կամ 40 տոկոսը վաճառելու մասին:

Տարեկան միջինը մոտ 1,5 միլիոն մարդ է այցելում կատալոնական թիմի թանգարան, ինչն ավելի շատ գումար է բերում թիմին։